Այս շաբաթ բրիտանական Ֆոլքսթոն քաղաքի թաղամասերից մեկի շենքի պատին հայտնվել է առեղծվածային որմնանկարիչ Բենքսիի նկարը, որը կոչվում է ՙԱրվեստի երկրպագուն՚... Մինչ այդ պատին ինչ-որ անհասկանալի տձեւ հիմարություն է պատկերված եղել՝ երեւի տեղի երիտասարդների ՙստեղծագործություն՚...

Ինքը դրան ավելացրել է պատվանդան եւ պատկերել տարեց կնոջ, որն ուշադրությամբ զննում է այդ ՙարվեստի գործը՚... Երեւի կանխատեսելով, որ այդ իրենց պատային ՙգլուխգործոցի՚ ուշադրությունը գրաված Բենքսիի ստեղծագործությունը կարող է գողացվել կամ փչացվել այդ ինքնուս ՙտաղանդների՚ կողմից, տեղի իշխանությունները այն ծածկել են պլաստիկով եւ ոստիկան կանգնեցրել կողքին... Հետեւություն՝ երբ մի ապաշություն եք գրում ձեր թաղի կամարներից մեկի պատին, միշտ կարող եք հույս ունենալ, որ ձեզանից ավելի տաղանդավոր մեկն այն կդարձնի արվեստի գործ... Շարունակեք նկարել պատերին...

 

 

Արմեն Դուլյան