Թվում է, թե ԱՄՆ նախագահի անվտանգության համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Սակայն սեպտեմբեր ամսին՝ առնվազն երկու անգամ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կյանքին ռեալ վտանգ է սպառնացել:


Սեպտեմբերի 16-ին, երբ Բարաք Օբաման այցելել է Ատլանտայի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոն՝ նրա հետ վերելակով բարձրացել է մի տղամարդ, ով մասնագիտությամբ թիկնապահ է ու զինված է եղել: Ընդ որում, այդ տղամարդը տեսանկարել է Օբամային ու ինչպես պարզվում է՝ նախկինում երեք նագամ դատված է եղել:


Իսկ սեպտեմբերի 19-ին դանակով զինված 42-ամյա Օմար Գոնզալեսն էր թափանցել Սպիտակ տուն:
Այս, այսպիսի բաներ մի առաջնորդի կյանքում, որի որոշումներից կախված է միջազգային բարդ հարցերի լուծումը:

 

 

Սուրեն Սուրենյանց