Որպես հայ վատ եմ ինձ զգում: Վատ եմ զգում,երբ տեսնում եմ,որ օրեցօր ավելի կատաղի և թշնամական է դառնում հայ ռուսամոլների և արևմտամոլների լլեզվակռիվը և թշնամանքը,նաև ռուսամետների և արևմտամետների,վատ եմ զգում,երբ քաղաքական ուշերը իրար վրա ցեխ են շպրտում և վիրավորում միմյանց: Վատ եմ զգում,երբ թշնամանքն ու ատելությունը դառնում են քաղաքական կատեգորիա.լավ իմացեք,այս կերպ,որ գնա և լինի բախում,հաղթող չի լինելու.պարտվելու ենք բոլորս: Եթե գտնում ես,որ Ռուսաստանի,ԱՄՆ-ի,կամ Եվրոպայի հետ է Հայաստանի ապագան,ապա,ոչ թե մյուս ուղին ընտրողին անվանարկի,կամ դավաճան ու գործակալ հռչակիր,այլ ներկայացրում քո կողմնորոշման հիմնավորումներն ու առավելությունները: Եթե ներքաղաքական պայքարի ես դուրս գալիս,ապա ք ո ծրագրերով դուրս արի,ոչ թե ՝դիմացինիդ բացերն ասա,ասա քո նպատակներն ու առավելությունները: Կամ այսպես վարվելը կփրկի,կամ՝հաղթող չի լինի:
Տիգրան Մկրտչյան