Հայտնի «Օձի պորտը» Լոռվա Արդվի գյուղի տարածքում է: Աղբյուրի պատմությունը կապված է դարերի խորքից եկող մի ավանդազրույցի հետ, որի մասին հպարտությամբ պատմում են տեղացիները: Ասում են' մի կին հանդիպում է վիշապ օձերի և օգնություն է կանչում: Հովհաննես Օձնեցին ուղարկում է իր աշակերտներին: Յոթ աշակերտ գնում ու չեն վերադառնում: Օձնեցին ինքն է գնում, գավազանով հարվածում է օձին ու ասում. «Թող քո պորտից բուժիչ ջուր բխի, իսկ ինքդ քար դարձիր»: Այդպես էլ լինում է: Օձի պորտից հոսող ջուրը ոսկի ու արծաթ է պարունակում: Ջրի բուժիչ հատկություններից խոսելն իսկ ավելորդ է: