Ծխելու դեմ պայքարելու համար ինչ ասես, որ չեն հորինում տարբեր երկրներում: Այժմ Ֆրանսիայի կառավարությունն է նոր բան մտածել: Ֆրանսիայի առողջապահության նախարարը ծխողների թիվը երիտասարդների շրջանում կրճատելու նպատակով առաջարկել է կառավարությանը հաստատել մի որոշում, որով բոլոր բրեդների ծխախոտները կտեղադրվեն հատուկ փաթեթավորման մեջ, չեն ունենա որևէ գրառում, նշում կամ լուսանկար ու չեն տարբերվի միմյանցից:

 

 

Ավելին բոլոր ծխախոտի տուփերը պետք է լինեն նույն չափի, ձևի ու գույնի: Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա 5 տարիների ընթացքում 10 տոկոսով նվազեցնել ծխողների քանակը՝ մասնավորապես երիտասարդների շրջանում: Նրանք այս փորձը վերցրել են Ավստրաիայից, որտեղ նմանատիպ որոշում է ընդունվել դեռ 2012-ին: Ավստրալիացիները պնդում են, որ իրենց մոտ ծխողների թիվը զգալի կրճատվել է: