Թավրիզի համալսարանի պատմության և մշակույթի ամբիոնի վարիչ Մոհամադ Ալի Փորղուն «Ադրբեջանի դերն Իսլամական հեղափոխության ընթացքում» խորագիրը կրող գիտաժողովի շրջանակներում խստագույնս դատապարտել է Ադրբեջանի հակաիրանական գործողությունները՝ զգուշացնելով, որ դրանց շարունակականության դեպքում իրենք հակընդդեմ քայլերի կդիմեն:

 

 

Ինչպես նշել է պատմության և մշակույթի ամբիոնի վարիչը, նաև կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն իրանական Ատրպատականի պատմամշակութային ինքնության գիտական հիմնավորումը կլինի:

 

 


Երկու նկատառում: Առաջին. Իրանում սկսել են ավելի ուշադիր լինել հյուսիսից եկող ակնհայտ ոտնձգությունների նկատմամբ և որոշել են զսպողական քայլեր իրականացնել: Երկրորդ. իրանցի մտավորականների և պաշտոնյաների շուրթերից հնչող մեղադրանքներն ավելի ու ավելի հաճախ են ուղղվում անմիջականորեն պաշտոնական Բաքվին, այլ ոչ ծայրահեղ-արմատական հայացքներ ունեցող առանձին անհատների կամ խմբերի:

 

 

 

Ռուդիկ Յարալյան