Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի քառափուլ առաջնության առաջին շրջանը:
Բոլոր ցուցանիշներով առաջատարն՝ ՙՙՈւլիսն՚՚ է, որը յոթ հանդիպումներից վեցում հաղթանակ է տարել, չի կրել ոչ մի պարտություն, խփել է բոլորից շատ՝ 12 գնդակ ու բաց թողել բոլորից քիչ՝ երկու գնդակ:
ՙՙՓյունիկն՚՚ ու ՙՙԳանձասարն՚՚ ունեն 13-ական միավորներ, սակայն առաջատարից մեկական խաղ պակաս են անցկացրել ու, բնականաբար, շարունակելու են պայքարը չեմպիոնության համար:

 


Միջին ցուցանիշներ ունեն ոչ այնքան կայուն խաղ ցուցադրող ՙՙՇիրակը՚՚, ՙՙԱլաշկերտը՚՚ ու ՙՙԲանանցը՚՚:
Առաջնության առաջին շրջանի ակնհայտ հետնապահներն են ՙՙԱրարատն՚՚ ու ՙՙՄիկան՚՚:
Սա հատկապես ցավալի է, եթե հաշվի առնենք, որ ՙՙԱրարատը՚՚ մեր ֆուտբոլային լեգենդն է, իսկ ՙՙՄիկան՚՚ Հայաստանի լավագույն ակումբներից մեկը:

 


Երկու թիմերի ճգնաժամն էլ պայմանավորված է նրանց սեփականատերերի գործոնով. ՙՙԱրարատի՚՚ մոտ դա խրոնիկ երևույթ է, ՙՙՄիկայի՚՚ պարագայում կապված է Միքայել Բաղդասարովի բիզնեսի սննկացման հետ:
Ընդ որում, ՙՙՄիկայի՚՚ ֆուտբոլիստները հաղթանակ չեն տարել յոթ խաղերից և ոչ մեկում:
Առաջնության ռմբարկուներն են Սեսար Ռոմերոն (Փյունիկ), Ժան-Ժակ Բուգուհին (Շիրակ) ու Հովհաննես Գոհարյանը (Ուլիս), ովքեր խփել են չորսական գնադակ:

 


Առաջնության երկրորդ շրջանը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին՝ ՙՙՈւլիս՚՚-ՙՙՓյունիկ՚՚ սկզբունքային խաղով:

 

 

Սուրեն Սուրենյանց