Տեսնես բոլոր տեղերումա, թէ մենակ մեր հասարակությունում ա որ «անթևը իրան թև տվածից ավելի բարձրա թռնում»: Խոսքս թիկնապահների մի մասի ու լավ տղա խաղացող ու պապաների փողերով իրանց «լուրջ դեմք» զգացողների մասինա:

 


Էն որ փողոցով գնում էս, մեկ էլ նշածս երիտասարդներից իրանց տեղանքի արքա զգալով քայլում են աղջկեքի հետևից ռեպլիկ թողելով, կարմիր ու կանաչ լույս հաշվի չառնելով, էս ցանկը անվերջա, քանզի ամեն մեկդէլ կարող էք ավելացնել առնվազն մի կետ որին ականատես էք եղել:

 


Բայց ամենահետաքրքիր պահը էնա լինում, երբ պահի տակ, անկախ իրանց կամքից հանդիպում են «ավելի վերևում թռնողին»: Այդ ժամ տեսնում էս թէ այդ «խոռոշինեը» ոնց են վերածվում «չուչիկի»՝ սկսում գլուխ խոնարհելով մոտիկանալ, մելամաղձոտ ու շատ համեստ հայացքով բարևել ու հնարավորինս արագ ծլկել:

 


Հ.Գ.Միշտ հիշեք, ուժեղից ուժեղն էլ կա, ու մի թռեք շատ վերև, քանի որ ձեր շինծու ու արհեստական թևերը կարող են այրվել արևից, կամ էլ կարող է չդիմանան ավելի մեծի թևերի ստեղծած ալիքին ու ընկնեք բարձունքից՝ ձեզ թևեր տվողին էլ հետներդ տանելով:

 

 

Ազատ Երիտասարդ