Կրոնական կույր ծայրահեղականությունն ու մոլեռանդությունը հետզհետե լրացնում է համամարդկային չարիքների շարքը, անկախ այն հանգամանքից, թե որ կրոնում է այն դրսևորվում: Միաժամանակ արդեն պարզ է յուրաքանչյուր բանական մարդու համար, որ կրոնը դադարել է մարդու զուտ անձնական համոզմունք լինել ու դարձել է նույնիսկ քաղաքական շահարկման առարկա: Այսօրվա քրիստոնեությունն ինչ խոսք, մեծ հաշվով չունի այդ վտանգը, սակայն համաշխարհային երկրորդ մեծ կրոնում' Իսլամում դա ակներև է:

Սուննիական հերետիկոսական ուղղություն համարվող վահաբիզմի վրա գաղափարապես հենցված ԻԼԻՊ-ը կամ ԻՊ-ը այսօր ցույց է տալիս մի լավ օրինակ, թե ինչի կարող է բերել կրոնական անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդությունը: Մինչդեռ միանշանակ է, որ դասական իսլամական ավանդական աստվածաբանությունը նման պահանջներ դներ ի րհետևորդների առաջ, որոնցով ղեկավարվում են Աբու Ումար Ալ Բագդադին ու Աբու Այուբ Ալ Մասրին իրենց կողմնակիցներով հանդերձ:


Հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը զուտ միայն քրիստոնեական սրբավայրի հանդեպ բարբարոսության դրսևորում չէ կամ մասնավոր վիրավորանք հասցված Հայ ժողովրդին, որպես հայոց մեծ Եղեռնի մասունքներ ամփոփող սրբավայր:Սա խեղված ուղեղի, մթագնած բանականության, ծայրաստիճան լարված ատելության ու անհանդուրժողականության ժայթյքումն է, որի դեմ համամարդկային արձագանք ու պայքար պետք է լինի: Ավելի պարզ ասած' Չարը բացահայտ մարտահրավեր է նետում աշխարհին: Այն չունի դեմք, չունի տարիք, սեռ, ազգություն կամ կրոնական պատկանելիություն, սակայն առավելագույնս նենգ է: