Հայաստանը ունի ներդրումային ներուժ, սակայն, այդ ներուժը քիչ կամ սխալ է օգտագործում: Հայ-քուվեյթյան տարբեր հանդիպումների ժամանակ շատ է մատնանշվել, որ տնտեսական հարաբերությունների կայացման խոչընդոտման հիմնական պատճառը ուղիղ ավիաթռիչքների բացակայությունն է: Հայաստանում քուվեյթյան կապիտալի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել զբոսաշրջային բիզնեսը, գյուղատնտեսությունը: Քուվեյթի տարածքը անբարենպաստ է գյուղատնտեսության համար, տարածքի միայն 1-2% է պիտանի գյուղատնտեսական նպատակների համար:

 

 

Գյուղատնտեսական ապրանքներ են ներմուծվում են նաև հեռու երկրներից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, այդ տեսակետից Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում խոշորածավալ ներդրումները նույնպես Քուվեյթի համար հետաքրքիր են և ռազմավարական նշանակություն կարող են ունենալ, հետագայում այդ մթերքները Քուվեյթ արտահանելու հեռանկարով: Նշենք, որ Քուվեյթի ներդնողներին սովորաբար չեն հետաքրքրում փոքր և միջին նախագծերը, այլ խոշոր, 100 միլիոն դոլլարը գերազանցող նախագծերը:

 

 

Վաչագան Գևորգյան