Ինչպես որ սպասվում էր Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար՝ Ալեքս Սալմոնդը հրաժարական տվեց: Ինձ բախտ է վիճակվել 2013 թվականին հանդիպել նրա հետ, զրուցել իր և իր կուսակցության տեսլականի մասին, այն է' Շոտլանդիայի անկախության ամրագրումը հանրաքվեի միջոցով: Պետք է ասեմ, որ մինչև հիմա տպավորված եմ նրա ճառից, մարդկանց համոզելու ունակությամբ և խարիզմատիկ առաջնորդի կերպարով:

 

 

Դեռ այն ժամանակ նրա խոսքից պարզ էր, որ հանրաքվեի անհաջող ելքի պարագայում նա հրաժարական կտա, որը քաղաքական գործիչների համար իրապես լավ ու դասական օրինակ է թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը: Քաղաքացիների աջակցությամբ փորձել իրացնել քո տեսլականը և այդ աջակցության բացակայության կամ ոչ բավարար լինելու հանգամանքով մի կողմ քաշվել' ճանապարհ բացելով նոր առաջնորդների համար, որոնք կփորձեն իրագործել իրենց տեսլականներն ու գաղափարները հանուն այդ նույն քաղաքացիների բարեկեցության:

 

 

Էդմոն Մարուքյան