Փորձագետը, հեռուստատեսությամբ խոսելով Իրաքի եզդիների ցեղասպանության մասին, մեղադրում է Իրաքի բանակին, որ չի կռվում Խալիֆաթի զորքերի դեմ, քրդերին, որ անտարբեր է եզդի ժողովրդի ողբերգության նկատմամբ, պատճառաբանում, որ եզդիները ժամանակին զենքերը հանձնել են, դրա համար չեն կարողանում դիմադրել, բայց որևէ խոսք չի ասում նրա մասին, որ եզդիները տարրական խիզախություն և կամք չեն ցուցաբերում' կոտորածից խուսափելու համար:

 

 

Այս ամենը ինձ հիշեցնում է Հայոց Մեծ Եղեռնի ժամանակաշրջանը, երբ մեր պանծալի կուսակցությունները զենքերը հանձնում էին երիտթուրքերին, հետո հայտարարում, որ զենք չկար, որ կռվեինք թուրքերի դեմ: Կամ մեղադրում բոլորին' գերմանացիներին, հրեաներին, ռուսներին, անգլիացիներին, բայց ոչ երբեք' մեզ: Ազգերը իրենց ոչնչացման մեջ չպիտի մեղադրեն ուրիշներին: Հարգանքի են արժանանում ինքնապաշտպանության ունակ ժողովուրդները:

 

 

Լևոն Ստեփանյան