Այսօր ԱՄՆ հայկական ֆորումը հաղորդագրություն-ուղերձ է հղել մի շարք կազմակերպությունների ու անհատների, նրանց ուշադրությունը հրավիրել հայ քաղբանտարկյալների ու առավելապես, անչափահաս Շահեն Հարությունյանի դատավարության ելքին, որը չնայած առաջիկա հերթական դատավարությանը պարզ է, թե ինչ վերջաբան է ունենալու:

 

Օրերս կազմակերպվել էր ստորագրահավաք ի պաշտպանություն ազատազրկված քաղբանտարկյալների: Ֆորումի անդամները շատ վճռական են տրամադրված ու մտադիր են գնալ միչև վերջ ու դիմել բոլոր այն երկրներին, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների մեջ է:

 

 

Առայժմ ուղերձը կհասնի այս հասցեատերերին- կոնգրեսմեն՝ Ադամ Շիիֆ, սենատորներ՝ Ջոն Մք Քեյն, Բարբարա Բոքսեր, Դիաննե Ֆեյնսթեյն, մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային համաներում կազմակերպությանը, կարմիր խաչ միջազգային կազմակերպությանը, ԱՄՆ պետքարտուղար Ջոհն Ֆերդես Քերրիին, ազատության տուն կազմակերպությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնին:

 

 

Արթուր Հայրապետյան