Ներքաղաքական ոչ այդքան ակտիվ զարգացումների ֆոնին այսօրվա ՀՅԴ որոշումը՝ հոկտեմբերի 10-ին հանրահավաքին չմասնակցելու հետ կապված, բավական բուռն քննարկումների ալիք բարձրացրեց: Եվ հետաքրքիրն այն է, որ նշվածն ավելի քան սպասելի էր, քանի որ գաղտնիք չէ՝ վերջինը՝ Քառյակի մյուս ընդդիմադիր ուժերի հետ սկզբունքայնորեն տարակարծիք էր Սահմանադրական բարեփոխումների հարցում: Ինչպես պարզվեց հենց տվյալ փաստն է հանդիսացել Դաշնակցության՝ հանրահավաքին չմասնակցելու որոշումը: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն տեսականորեն մնում է Քառյակի կազմում, բայց իրականում ինքն իրեն մեկուսացնում է ոչ իշխանական մյուս երեք ուժերից: Արդեն իսկ կարող ենք նախնական խանխատեսումներ անել առ այն, որ Քառյակի քայքայումն արդեն իսկ սկսվել է, և դրան հիմք է դնում Դաշնակցությունը՝ հեռու պահելով իրեն զարգացումների կիզակետից:

 

 

Մարատ Ստեփանյան