Ահա և նոր նվնվոցների չափաբաժինը Ադրբեջանում երկար սպասեցնել չտվեց... Այս անգամ ադրբեջանական կողմի թիրախը դարձավ ոչ ավել ոչ պակաս բասկերի խորհրդարանը, որը ավելի վաղ բանաձև էր ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարելու վերաբերյալ... Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ էֆենդիևը հայտարարել է, որ «Բասկերի տեղական կառավարությունը պետք է բացատրութուններ տա և դրա համար հանդիպման պահանջ է դրվել»...
Նման բանաձևերի ընդունումը ադրբեջանական կողմը շատ ծանր է տանում, քանի որ հասկանում է, որ ինքնորոշման իրավունքը ժամանակակից աշխարհում բավական ակտուալ է, իսկ ԼՂՀ պարագայում առավել ևս, քանի որ Իլհամ Ալիևի ղեկավարման ներքո Ադրբեջանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործողությունների, սահմանային միջադեպերի սանձազերծման և հակահայկական տրամադրությունների արհեստական սրման պարագայում ազգային ինքնորոշումը միանգամայն տեղին է...
Եվ բացի այդ ստացվում է, որ ադրբեջանական կողմի ծախսած միլիոնավոր դոլարները՝ կապված հակահայկական քարոզչության հետ, ուղղակի ջուրն են ընկել, քանզի ժամանակ առ ժամանակ ավելանում է Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող պետական մարմինների թիվը...
Մուշեղ Խուդավերդյան