Հիստերիայի ծագումն ու պատճառները


Հիստերիան դա բարդ նևրոզ է, որի առաջացման մեջ մեծ դեր ունեն ինչպես էնդոգեն, այնպես էլ էկզոգեն գործոնները: Հիստերիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև անձի ֆիզիկական ապրումները, սոմատիկ հիվանդությունները, տրավմաները, անբարենպաստ ընտանիքը, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը: «Հիստերիա» բառը առաջացել է հունարեն «hystera' թարգմանաբար' արգանդ» բառից, քանի որ հնում կարծում էին հիստերիայով հիվանդանում են միայն կանայք: «Այս հոգեպաթոլոգիկ երևույթի բնութագրումը կարող է տրվել որպես ցուցամոլություն»,- սահմանում է հոգեբան Դ. Ա. Ավդեև: Հիստերիան սովորաբար առաջանում է 15-25 տարեկանում և երկարատև ընթացք է ունենում, իսկ կյանքի անբարենպաստ պայմաններում ավելի է սրվում: Տարիքին զուգընթաց հիստերիկ գծերը սկսում են հարթվել: Տղամարդկանց մոտ հիստերիան ավելի սուր և ծանր ընթացք է ունենում: Հիստերիիկ նևրոզը կարող է դրսևորվել նաև մանկուց և արագ զարգանալ այն երեխաների մոտ, ովքեր մեծանում են փոքր' մեկ կամ երկու երեխա ունեցող և իրենց երեխաներին տիեզերքի կենտրոնը համարող ընտանիքներում (Հայաստանում հաճախ է ընտանիքն այսպիսին): Ինչպես գրում է պրոֆեսոր Յու. Ա. Օստրովսկին, այսպիսի անհատների մոտ դեռ պատանեկությունից կա համոզմունք, որ իրենք ունեն այնպիսի երևելի ընդունակություններ, առանձնահատուկ շնորհներ, տաղանդ, որպիսիք շրջապատում ոչ ոք չունի: Նրանք իրենց հասցեին հիացական հայացքներ ու գովեստներ են փնտրում ամենուր: Այսպիսիք հակված են երևակայելու. իսկ նրանց երևակայությունների թեման իրենց հաղթանակներն են, իրենց աներևակայելի քաջությունը, խելքը, հմտությունները: Նրանք սիրում են բարձրաձայնել, թե մտերիմ են այս կամ այն քաղաքական գործչի կամ արվեստագետի հետ (դա երբեմն զուտ երևակայություն է) կամ անդամ են գաղտնի խմբակցությունների, կարևոր կազմակերպությունների: Նշենք նաև, որ վառ հիստերիկ անհատականություններ են բազմաթիվ աղանդների հիմնադիրները:


Հիստերիայի հանդեպ առավել գիտական մոտեցում ձևավորվել է 19-րդ դարի միջին հատվածում: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հիմքում ընկած է նյարդային համակարգի թուլությունը: Այժմ հիստերիան կամ հիստերիկ նևրոզը մեկնաբանվում են որպես հոգեբանական ծանր տրավմայի հետևանքով առաջացած հիվանդություն, որի արդյունքում ի հայտ է գալիս «փախուստ դեպի հիվանդություն» մեխանիզմը կամ հիվանդության «պայմանական» ցանկալի լինելու սիմպտոմը:


Հիստերիկ նոպա


Հիստերիայի ամենավառ դրսևորումը դա հիստերիկ նոպան է: Հիվանդի մոտ սկսվում է լաց գոռոցներով, հետո այն փոխվում է ծիծաղի, հիստերիկ հիվանդը պառկում է գետնին, ոտքերով և ձեռքերով հարվածում հատակին, մկանները ձգվում են, ընդունում է կորի տեսք' հիստերիկ դուգա: Նոպան տևում է 2-3րոպե և ավելին, եթե տարածքում շատ մարդ կա հավաքված: Հիստերիկ նոպային ժամանակ անպայման «հանդիսատեսներ» են հարակավոր, եթե նրանք չկան, ապա չկա նաև հիստերիկ դրսևորումներ: Դրա համար Ռոբինզոն Կրուզոն, եթե նույնիսկ հիստերիկ պսիխոպատ լիներ, գտնվելով անմարդաբանակ կղզում, առանց հանդիսատեսի, նրա մոտ չէր կարող հիստերիա զարգանալ: Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի' հիստերիկը գիտակցությունը չի կորցնում, ռեֆլեքսները պահպանվում են: Հիվանդն ընկնելիս իրեն մարմնական վնասներ չի պատճառում, քանի որ ընկնելը հիմնականում ցուցադրական բնույթ է կրում: Հիստերիկ նոպաները սովորաբար ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հիվանդը մենակ չէ, և նրան կարող են տեսնել և լսել:


Ախտաբանություն


Բժիշկներին դեռևս հնուց հայտնի է հիստերիկ ռեակցիայի յուրահատկությունը, որը բնորոշվում է հիվանդի համար հիվանդության ցանկալի լինելով: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հակված, նրա համար <<օգտակար>> հոգետրավմատիկ ազդեցության տակ գտնվող անձի մոտ ժամանակավոր գործողության խանգարումը կարող է ամրապնդվել պայմանական ռեֆլեքիսի ձևավորման մեխանիզմով: Սա ընկած է հիաստերայի հիավանդագին սիմպտոմի հիմքում: Պայմանական մեխանիզմի միջոցով ավելի վաղ գործող սիմպտոմը հետագայում կարող է վերածվել հիստերիկ սիմպտոմի' որևէ օրգանի ֆունկցիայի ախտահարմամբ, որպես օրինակ կարող է ծառայել կաղալը կամ ձեռքի դողալը այն անձի մոտ, ում պետք է կանչեն բանակ: Այս վիճակը հետագայում դառնում է ինքնավար գործընթաց և ամրապնդվում է «ցանկալիության» կամ «իր համար օգտակար լինելու» մեխանիզմով: Հիստերիայի ժամանակ ախտանշանները աչքի են ընկնում «բանականությամբ»' ի հայտ են գալիս հենց այն ախտանիշները, որոնք տվյալ պայմաններում «հարմար» են կամ «օգտակար» տվյալ անձի համար:


Այնպիսի հիստերիկ ախտանիշներ, ինչպիսին են խլությունը, կուրությունը, համրությունը, ձեռքերի կամ ոտքերի կաթվածը, այսինքն' այն ախտանիշները, որոնք սահմանափակում են կյանքը լիովին վայելելու հնարավորությունը, հանդիսանում են ոչ բանական և հազվադեպ են հանդիպում: Հաճախ հանդիպում են ասթենիկ ախտանիշներ, դեպրեսիվ, հիպոխոնդրիկ վիճակներ, սիրտ-անոթային նոպաներ, քանի որ այս հիվանդության ախտանիշների' բոլորի համար հայտնի լինելը բավականին հեշտացնում է հիվանդության նմանակման գործը: Հիստերիկների համար ավելի հեշտ և ցանակալի է ձեռք բերել թեթև վնասվածքներ, որը նրանց կազատի որոշ պարտականություններից:


Հիստերիկ ախտանիշների առաջացման մեջ մեծ դեր է խաղում նաև ներշնչումը, բայց միայն ներշնչումը դեռևս հիստերիայի առաջացման նախանշան չէ: Հիստերայի համար բնորոշ է թատերական, ցուցադրական, դիտավորյալ վարքը: Հոգետրավմատիկ գրգռիչները, որոնք առաջացնում են հիստերիկ ախտանիշներ, կարող են լինել ոչ միայն ինտենսիվ և ուժեղ, այլև երեկարատև: Իսկ եթե արդեն կա պաթոգենիկ իրավիճակ, ապա հիստերիայի առաջացումը անխուսափելի է:


Գիտնականները կարծում են, որ հիստերիայով հիավանդանլու հակում ունեն մշակութային անձինք, որոնք հակված են երազների, երևակայության, թատերականության, կեղծավորության, բոլորի ուշադրությունը իրենց վրա կենտրոնացնելու ձգտման:


Հիստերիկների հուզական կյանքը անկայուն-անհնազադ է: Նրաց զգացմունքները շատ մակերեսային են, կապվածությունը ոչ խորը: Հաճախ նրանք չեն հասնում հոգեկան հասունության' չնայած իրենց տարիքի: Նրանց պնդումները հակասական են, երևակայությունը' անիրականալի: Իրենց բացասկան գծերը' ֆալսը և անիրական լինելը, նրանք հմտորեն թաքցնում են: Նրանք ցանկացած ժեստ, ցանկացած շարժում կատարում են հանդիսատեսի համար: Սկզբում նրանք ծիծաղեցնում են, հետաքրքիր են, բայց քիչ-քիչ սկսում են ձանձրացնել և նյարդայնացնել: Հիստերիային բնորոշ են ախտանիշների բազմազանությունը, անկայունությունն ու փոփոխականությունը, և քանի որ նրանց ներշնչվածության մակարդակը բավականին բարձր է, նրանց մոտ մեկ ախտանիշը արագ կարող է փոխարինվել մյուսով' առաջացնելով այլ ռեակցիա, որը հարմար է տվյալ պահին, տվյալ իրավիճակի համար: Շատ ուժեղ հուզական հակազդում կարող է առաջացնել բժշկի կամ այլ անձնաց խոսքը, իսկ նրանց հորինելու և երևակայելու հակվածությունը այդ հակազդմանը ավելի վառ երանգ է հաղորդում:


Հիստերիկ աֆոնիա (ձայնի կորուստ)-հիստերիկ մուտիզմ (խոսքի խանգարում-համրություն): Ի տարբերություն իրական աֆազիայով հիավանդ անձնաց' հիստերիկ մուտիզմի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքի հասկացումը, նրանք ակտիվ շփվում են ժեստերի միջոցով, գրավոր ձևով:

Հոգետրավմատիկ ազդեցության ժամանակ ի հայտ եկող մուտիզմը արտահայտվում է լեզվի պապանձման, բերանի շարժումների դանդաղման, լեզվի զգայունակության կորստի միջոցով:


Հիստերիկ խլություն- Հիստերիկ խլությունը ավելի հաճախ է հանդիպում, քան հիստերիկ կուրությունը: Խլությունը կարող է նաև ի հայտ գալ մուտիզմի հետ միասին: Հիստերիկ խլություն ունեցող անձինք կարողանում են շատ լավ հասկանալ խոսքը' անկախ դրա բարձրությունից և տեմբրից: Այստեղ խանգարումը դրսևորվում է խոսքային տեղեկատվության իմաստի և ուշադրության ուղղվածության ախտահարման միջոցով: Դրա համար էլ հիստերիկ խլությունը ունի ընտրողական բնույթ' այն տեղեկատվությունը, որը կարևոր է նրանց համար, նրանք շատ լավ լսում և ըկալում են:


Հիստերիկ փսխում-Այն ավելի հաճախ ի հայտ է գալիս սնունդ ընդունելուց անմիջապես հետո կամ այն ընդունելու ընթացքում: Երբեմն փսխումն ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով, որը կարող է նաև ուղեկցվել տարբեր ձայների արտաբերմամբ: Կարող է նրանց մոտ սկսվել բրոնխիալ ասթմայի, ստենոկարդիայի կամ պսևդոինֆարկտի նմանակումներ: Հնարավոր է նաև տախիկարդիա, սիրտ-անոթային խանգարումներ: Այս հիվանդությունները նրանց հնարավորություն են տալիս տանը լավ դիրք գրավել, փախչել ծանր աշխատանքից և անցանկալի պատասխանատվությունից:


Հիստերիկ ցավերը շատ դժվար է տարրանջատել ֆիզիկական ցավերից: Եթե հիվանդին ներշնչեք, որ հիմա շատ ուժեղ ցավազրկող եք տալու, և դրա փոխարեն նրան սովորական գունավոր ջուր տաք, ապա նրա ցավերը կվերանան: Այս միջոցով կարող ես տարրանջատել հիստերիկ ցավերը իրական ֆիզիկական ցավերից:


Հիստերիայի ժամանակ տեղի է ունեում նաև վեգետատիվ ֆունկցիայի խանգարում, որոնց շարքին է դասվում նաև ստամոքսային մկանների սպազմը, որն էլ առաջացնում է «հիստերիկ կոր»:


Հիստերիկ աբազիա-աստազիա: Հիստերիկների մոտ, ի տարբերություն իրական պարալիչով հիվանդերի, չի անշարժանում լեզուն կամ դեմքի մկանները: Հիստերիկի շարժումների խանգարումները ուղեկցվում են մարմնի տարբեր մասերի, առավելապես' վերջույթների մկանների կաթվածով (հիստերիկ պարեզ): Սկսվում է քայլքի դժվարացումներ: Շարժումների հիստերիկ խանգարումները անհետանում են քնի կամ արտակարգ իրավիճակներում:


Հիստերիկ ամաֆրոզ (կուրություն)- Կուրությունը կարող է լինել ինչպես մի աչքի, այնպես էլ երկու աչքի: Լրիվ հիստերիկ կուրության դեպքում հիստերիկ հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում, սակայն, իրականում նրանց մոտ հայտնաբերվում է տեսողական ընկալման պահպանում: Դրանով է բացատրվում այն, որ իրենց կուրության ժամանակ հիվանդները երբեք չեն ընկնում կյանքի համար վտանգավոր իրավիճակների մեջ:


Չնայած այս ամենի' հիստերիկ հիվանդներին չի կարելի «սիմուլյանտ» համարել, հիստերիան դա հիվանդություն է, և հիստերիկներին պետք է վերաբերել որպես հիվանդի:


Բուժումը


Հիվանդները բժիշկ-հոգեթերապևտի կարիք ունեն: Հիստերիկ խանգարումների ցանկացած դեպք մանրակրկիտ ախտորոշման կարիք ունի: Հարազատների կողմից պահանջվում է հիվանդի հանդեպ հանգիստ վերերմունք, առանց տագնապի և անհանգստության, սակայն խորհուրդ չի տրվում բացառել նրանց հիվանդության փաստը, քանզի այն կարող է տանել հիվանդի վիճակի վատացմանը:


Սովորաբար օգագործվում է կոմպլեքս-թերապիա' վեգետատիվ և սոմատիկ համակարգի վրա միաժամանակ ազդեցության միջոցով: Մեծ նշանակություն ունի հիվանդի հոգեհուզական ֆոնի վրա ազդեցությունը' աուտոգեն մարզումներ, բանական հոգեթերապիա, ներշնչման մեթոդի և հիպնոզի կիրառում: Անհրաժեշտ է բացահայտել հիվանդություն առաջ բերած պատճառը, ազդել հիվանդության նյարդա-հոգեբանական մակարդակի վրա' դրա կարևորությունը փոքրացնելու համար: Հիստերիան կարելի է նաև բուժել ամբուլատոր ձևով, սակայն հիստերիայի ծանր ձևերը պահանջում են ստացիոնար բուժում: