Մի ուշագրավ իրողության մասին ևս, որը հաստատում է կնոջ գերզգայուն որակները:


Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը: Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք՝ ոչ:


Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ, սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ, հակառակը, բարեկամաբար տրամադրվածները:


Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով «նկարահանում է» ողջ տարածքը և արձանագրում սենյակի մուտքն ու ելքը: Տղամարդու՝ զինվորի ու որսորդի մտածողությունը գնաատում է հնարավոր վտանգները և նահանջի ելքերը: Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր և հնարավոր թշնամիների կերպարներ, և վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդանուր իրավիճակը և աշխարհագրությունը: Ավելին՝ նրա բանական և ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը և այլն:
Իսկ կինն այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել բոլորի դեմքերը և որոշել, թե ով ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում և ինչու:


Եվ այս ամենը կինը կարողանում շնորհիվ իր «վեցերորդ զգայարանի»:


Շարունակությունն՝ այստեղ