Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» (ԻՊ) գործունեության հետևանքով առաջացած գլոբալ սպառնալիքի համապատկերում սեփական խնդիրներն առաջ չքաշեր:
Մասնավորապես, եթե ամբողջ աշխարհը զգուշանում է իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների ակտիվացումից, Սիրիայում և Իրաքում մարտական և ահաբեկչական գործողությունների հմուտ փորձով զինված մուսուլմանների՝ բնակության երկիր վերադարձից հետո նրանց կողմից ահաբեկչական սպառնալիքի առաջացման վտանգից, ապա պաշտոնական Անկարան դժգոհում է ԻՊ-ի դեմ ծավալվող պայքարի եղանակներից մեկից, հատկապես՝ իսլամականների դեմ հանդես եկող քրդական փեշմարգային և իրաքյան բանակին նոր սպառազինություններ տրամադրելու հեռանկարից:
Մասնավորապես, ԹՀ արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտավախություն է հայտնել, որ Արևմուտքի կողմից քրդական զորամիավորումներին առաքվող սպառազինությունը կարող է անցնել Քրդստանի բանվորական կուսակցության զինյալներին, որոնք էլ իրենց հերթին այն կօգտագործեն Թուրքիայի դեմ:
Անկարայի նման դիրքորոշումն, անխոս, վկայում է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ ակնկալվող ռազմարշավից առաջ թուրքական իշխանությունների կողմից մշակվող ստվերային մարտավարության մասին...
Արմեն Պետրոսյան