Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի սեպտեմբերի 11-ին' ժամը 20:00-ին, մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության եթարկվող մեր եղբայրներին՝ եզդի ժողովրդին: Հայ ժողովուրդը, առավել քան որևէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաև, որ դա հետևանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռևս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության:

 

Այս երթով կոչ ենք անում միանալ և ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ: Այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ' մեր եզդի եղբայրները, ովքեր մեզ հետ կողք կողքի կռվել են Բաշ ապարանում, մասնակցել են Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերին: Մենք ձեզ հետ ենք:

 

 

Ալբերտ Գասպարյան