Ալեքսանդր Մակեդոնացին իր հայտնի արշավանքով փորձ արեց հունական քաղաքակրթությունը տարածել դեպի արևելք։ Բան չստացվեց։ Մեր օրերում արևելքը նույնքան հեռու է հունական քաղաքակրթությունից որքան Մակեդոնացու ժամանակ էր։


Արևմոիտքը փորձում է արևմտյան քաղաքակրթությունը հրով ու սրով տարածել դեպի հարավ՝ դեպի արաբական աշխարհ։ Բան չի ստացվի, ճիշտ եմ ասում, երդվում եմ Մեծն Ալեքսանդրի հիշատակով, բան չի ստացվի։


Յուրաքանչյուր ժողովուրդ առանձին անձերի նման ունի իր աճի ու զարգացման ուրույն ու առանձնահատուկ ճանապարհը։ Հարգելի շատ զարգացածներ մի խանգարեք, թողեք ամեն ժողովուրդ թող գնա Բարձրյալի կողմից նրան հատկացված ուղիով։ Մի ծռեք ու ծռմռեք ժողովուրդների բնականոն զարգացման աստվածատուր ուղին։ Դրանով դուք այդ ժողովրդին մեծ վատություն եք անում։ Ինչպես ջուրն է գտնում իր հոսանքի ուղղությունը այնպես էլ ժողովուրդներն են գտնում իրենց կյանքի ուղին։


Եթե ձեզ կխնդրեն ապա օգնեք, իսկ ձեր արջի ծառայությունը ոչ մեկին պետք չի։

 

 

Համլետ Աբրահամյան