-Ինքնաձիգի ստեղծման համար 1947 թ-ին Միխայիլ Կալաշնիկովը ստացավ Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ և «Կարմիր Աստղ» շքանշան: Մրցանակը կազմեց 150 հազար ռուբլի: Այդ գումարով այն ժամանակ հնարավոր էր գնել 10 հատ «Победа» ավտոմեքենա
-Կալաշնիկովի ինքնաձիգը, շնորհիվ իր պարզ կառուցվածքի, այդքան էլ թանկ չէ: Շատ երկրներում այն ավելի էժան է, քան մեկ հավը:
-Կալաշնիկովի ինքնաձիգը մտնում է «Գիննեսի Ռեկորդների գրքի» մեջ որպես աշխարհում ամենատարածված զենք: Ներկա դրությամբ աշխարհում հաշվվում է մոտ 100 միլիոն АК: Դա նշանակում է, որ մեր մոլորակի յուրաքանչյուր հասուն 60 մարդկանցից մեկը զինված է АК-ով:

 


- Մի քանի աֆրիկյան երկրներում նորածիններին տալիս են Կալաշ անունը՝ ի պատիվ ինքնաձիգի:
-Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մոտ կար փոփոխված կառուցվածքով և ամբողջությամբ ոսկեզօծ ինքնաձիգ:
-20-րդ դարի վերջին, ֆրանսիական «Libération» թերթը Կալաշնիկովի ինքնաձիգը համարեց դարի հայտնագործություն: Հայտնի ինքնաձիգին հաջողվել է շրջանցել ատոմային ռումբին և տիեզերական տեխնոլոգիաներին:
- Տեսակետ կա, որ իինքնաձիգից սպանվել է ավելի շատ մարդ, քան ծանր հրետանու, ավիառմբարկուների և հրթիռային կրակներից: Ամեն տարի, ինքնաձիգի գնդակից մահանում է 1/4 միլիոն մարդ:

 


-Ռուս լեգենդար զինագործ Միխայիլ Կալաշնիկովը ասում էր, որ ամբողջ կյանքում զենք է ստեղծել պաշտպանվելու համար, այլ ոչ թե սպանելու: «Ես հանգիստ քնում եմ, որովհետև ես միշտ ստեղծել եմ պաշտպանվելու զենք: Այդ քաղաքական գործիչները չեն կարողանում պայմանավորվել և օգտագործում են այն սպանության համար»,- ասում էր զինագործը:

 

 

 

Սանասար Կարապետյան