Էրդողանի որդին ազատվում է հետապնդումից: Թուրքիայում նախորդ տարի դեկտեմբերին մեծ աղմուկ բարձրացրած և ներքաղաքական իրավիճակը բավական սրած կաշառքի, խարդախության, փողերի լվացման գործերով հետաքննությունը կարծես փակվում է: Էրդողանը օգտագործում է բոլոր լծակները այն կասեցնելու համար: Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել այդ գործով անցնող 96 հոգու, այդ թվում նաև իր որդի Բիլալի նկատմամբ հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ:

 

 

Լևոն Հովսեփյան