Բաբելոնի ավերակներում գտնվել է սիրային մի նամակ, որը կղմինդրասալիկի վրա բաբելոնացի Ժնոնիչ Մարդուկը գծանկարել է Ք. ա. 2200 թվականին: Այս սիրահարված երիտասարդը գրում է իր սիրելի Կազբուեին, որն ապրում է Սիպարում:


Ահա նամակը.


«Թող Մարդուկի արևը հավերժական կյանք տա քեզ: Ես կցանկանայի իմանալ, արդյոք դու քաջառո՞ղջ ես:Օ ՜ հ, խնդրում եմ, շուտ լրաբեր ուղարկիր ինձ մոտ հաղորդելու այդ մասին:Ես գտնվում եմ Բաբելոնում, չեմ տեսնում քեզ, և դա ինձ անհանգստացնում է: Շտապ լրաբեր ուղարկիր հաղորդելու, թե երբ ես գալու, որպեսզի ես ուրախանամ քեզնից լուր ստանալով: Եկ Մարշեսվանի ժամանակ: Ցանկանում եմ քեզ երկար ապրել քո հանդեպ ունեցած իմ սիրո համար: