-Միջնադարյան Անգլիայում ծանր հանցագործություն էր համարվում սիրավեպը օտարերկրացու կամ օտարուհու հետ: Նման սիրային հանցագործության մեջ մերկացված քաղաքացիներին մեղադրում էին որպես պետական հանցագործների և դատապարտում քառատման: Ընդ որում, մեղադրյալները իրենց որևէ կերպ չէին կարող օգնել. նրանց զրկում էին ձայնի իրավունքից:


-Անգլիայում կարելի էր մահապատժի դատապարտվել ոչ ազնիվ մետաղներից ոսկի ստանալու համար:


-Հին Հունաստանում մահապատժի էին դատապարտում հանրային դաշտերից բանջարեղեն գողանալու համար:


-Պետական գանձարանից հափշտակություն կատարելու համար մահվան էին դատապարտում ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում: Ռուսաստանում մահապատժից առաջ հանցագործին ծեծում էին կեչու ճյուղերով:


-Պարսկաստանում անորակ գարեջուր եփելու համար դատապարտում էին մահվան: Մահապարտը կարող էր ընտրել երկու տարբերակ' կամ խեղդամահ լինել «իրեղեն ապացույցի» մեջ, կամ անորակ գարեջուրը խմել մինչև մահանալը:

 

 

Սանասար Կարապետյան