- Առաջին դրոշներն ի հայտ են եկել անտիկ Չինաստանում և Հնդկաստանում, իսկ այնուհետև տարածվել են աշխարհով մեկ։ Քանի որ դա հազարամակներ առաջ էր, անհնար է ճշտել, թե կոնկրետ ինչ տեսք է ունեցել ամենաառաջին դրոշը, բաց ապացուցված է, որ Դանիաի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, գործող դրոշներից հնագույնն է աշխարհում։
Դաննեբորգը հանդիսանում է Դանիաի ազգային դրոշ 1219 թվականի հունիսի 15-ից և հիմք է դարձել սկանդինավան բոլոր երկրների դրոշների համար։ Մինչ պետական խորհրդանիշ դառնալն, ան կիրառվում էր վիկինգների կողմից վերահսկվող տարածքներում և ունեև եռանկունաձև տեսք։ Դանիական դրոշին ընդամենը 11 տարով է զիջում Ավստրիայի դրոշը։


-Ոչ ուղղանկունաձև դրոշ
Աշխարհում միակ ոչ ուղղանկունաձև դրոշը Նեպալինն է։ Աս դրոշում կարմիր գույնը խորհրդանշում է երկրի խորհրդանիշ համարվող Ռոդոդենդրոն ծաղիկի գունը, ինչպես նաև պատերազմներում տարած հաղթանակները, կապույտը խորհրդանշում է խաղաղությունը։ Մինչև 1962 թվական, դրոշ վրա պատկերված արևն ու կիսալուսինն ունեին մարդկային երեսներ։ Ուշագրավ է նաև, որ այդ դրոշը բաղկացած է երկու դրոշներից, որոնք առանձին-առանձին կիրավել են վերջին երկու դարերի ընթացքում, իսկ միավորված տարբերակը կիրառության մեջ է 19-րդ դարից։


-Սև դրոշ
Սև դրոշը և առհասարակ սև գույնը կապում են 1880-ականների անարխիայի հետ, որովհետև բազմաթիվ անարխիստական կազմակերպությունների անունների մեջ անպաման հիշատակվում էր աս գույնը, իսկ հենց «Սև դրոշ» անունով մի քանի կազմակերպություններ պարբերաբար ի հայտ են եկել քաղաքական թատերաբեմ ու անհետացել են։ Ի տարբերություն սպիտակ դրոշի, սևը խորհրդանշում է անհնազանդություն և բոլոր ռեպրեսիվ կառույցների ժխտում։


- Տրանս-դրոշ
Բոլորս էլ գիտենք գեյական շարժման դրոշի մասին՝ որը ծիածանի տեսք ունի, բաց քչերը գիտեն, որ տրանսսեքսուալները ևս ունեն իրենց առանձին դրոշը։ Այն ստեղծվել է 2000 թվականին, երբ ԱՄՆ արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցավ տրանսեքսուալների առաջին շքերթը։


Դրոշի դիզաները հետևյալ բացատրությունն է տվել՝ կապված դրա տեսքի հետ. երկնագույնը՝ ավանդական առնական գույնն է, վարդագույնը՝ կանացի, իսկ սպտակը՝ նեյտրալ սեռի։ Դրոշի խորհուրդը նրանում է, որ անկախ նրանից, թե ինչ գույն ես դու ընտրել, միևնույն է, այն քոզ ճիշտ ուղով կտանի։

 

 

Սանասար Կարապետյան