Նշանավոր գրազ
Գրազի պատմությունը գալիս էր 18-րդ դարի Անգլիայից և արդարացիորեն կարող է համարվել ամենասրամիտ գրազը պատմությա մեջ։ Բրայթոն քաղաքում ապրում էր Բուլլոկ անունով մի մսագործ, ով ամբողջ քաղաքին հայտնի էր իր բացառիկ գիրության և հնարամտության շնորհիվ։ Նույն տեղանքում էր գտնվում նաև կոմս Բերրիմորի կալվածքը, ով թեթև ատլետիկայով տարված երիտասարդ ազնվական էր։ Ավելին, կոմսը համարվում էր իր ժամանակի լավագույն մարզիկներից մեկը Բրիտանակա կղզիներում։


Պատմությունը լռում է գրազի ծագման նախադրյալների մասին, բայց հայտնի է, որ մսագործ Բուլլոկը մի անգամ գրազ է գալիս կոմս Բերրիմորի հետ, որ կհաղթի վերջինիս 100 մետր մրցավազքում, բայց երկու պայմանով.մրցավազքի տեղը պետք է ընտրի մսգործը և կոմսը նրան պետք է 35 մետր առաջ թողնի։ Պարտվելու դեպքում Բուլլոկը իր վրա ստանձնում էր իր բիզնեսի գնին համարժեք գումար տալ կոմսին։ Բերրիմորին դուր եկավ այս հանդուգն առաջարկը և նա համաձայնվեց։


Միայն մրցավազքից մի քանի ժամ առաջ մսագործը «բացեց իր խաղաթղթերը». որպես մրցուղի ընտրվել էր Բելք Լայոն Լեյն փողոցը, որը Բրիտանիայի ամենանեղ փողոցներից մեկն էր... Ստարտից անմիջապես հետո Բերրիմորը հասավ իր մրցակցին, բայց այդպես էլ չկարողացավ վազանցել նրան, որովհետև տեղ չկար։ Ասում են կոմսը ազնիվ մարդ էր և ընդունելով իր պարտությունը, վճարեց գրազի գումարը։

 

 

Սանասար Կարապետյան