Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով' մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինիհաստատ' հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը' դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա:
Արծրուն Հովհաննիսյան