- The Highland Park 50-ամյա վիսկի
Այս թանկարժեք խմիչքի շիշը պատրաստվում է մաքուր արծաթից՝ աշխարհահռչակ Maeve Gillies of MaeVona դիզայներական ընկերության կողմից։ Ընդհանուր պատրաստվել է 275 շիշ, որոնք վաճառքի կհանվեն մինչև հոկտեմբերի վերջ, իսկ յուրաքանչյուր արժեքը կլինի 16500 դոլար։

 


- Dom Perignon Vintage 1995 White Gold Jeroboam
Dom Pérignon Vintage 1995 White Gold Jeroboam-ը սկսել է թողարկվել 2008 թվականից և հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք շամպայնը՝ մեկ շիշն արժե 17000 դոլար։ Սա երեք լիտրանի շշի մեջ լցվող շամպայն է, իսկ շիշը մատուցվում է սպիտակ ոսկուց պատրաստված և փորագրված թիթեղյա շապիկով։ Այս թանկարժեք հաճույքից արտադրվել է ընդհամենը 100 շիշ։

 


- DIVA Premium Vodka
“DIVA Premium Vodka”-ը եռակի թորում անցած էլիտար օղի է, որն արտադրվում է Blackwood Distillers շոտլանդական ընկերության կողմից։ Այս օղու բացառիկության պատճառը դրա թորման ձևի մեջ է. այն թորում են ոչ միայն հատուկ ածխագնդիկների միջոցով, այլև ադամանդի փոշու, իսկ ամեն շշի մեջ կա թանկարժեք քար։ Կախված նրանից, թե ինչ թանկարժեք քար է տվյալ շշում և ինչ չափսի, այս խմիչքի մեկ շշի գինը տատանվում է 3700-1 միլլիոն դոլարի սահմաններում։

 


- 57-ամյա Macallan Lalique՝ Decanter (Lalique III)-ում
Ֆրանսիական Lalique ճենապակյա իրերի ընկերությունը հատուկ The Macallan-ի 57-ամյա վիսկիի համար շշեր է պատրաստել՝ 400 հատ, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 15000 դոլար։

 

 

Սանասար Կարապետյան