Մաո Ցզեդուն
-Չնայած նրան, որ Մաոյի իշպանության ներքո Չինաստանի բնակչությունն աճեց 350 միլիոնով, Մաո Ցզեդունը կրում է պատասխանատվություն միլիոնավոր մարդկանց մահերի համար: Իր կառավարման առաջին տարիներին նրա հրամանով մահապատժի էին ենթարկվել մի քանի խոշոր հողատեր ֆեոդալներ, ինչ արդյունքում նրանց կալվածքներում սովից մահացել էր 700 հազար մարդ:

 

6 միլիոն մարդ տեղափոխվել էր աշխատանքային ճամբարներ, իսկ «Մեծ թռիչք» ծրագրի իրականացումից մահացել է, տարբեր հաշվարկներով, մինչև 45 միլիոն մարդ, բայց անգամ այսքանով Մաոն չսահամանափակվեց: Նրա ձեռնարկած մշակութային հեղափոխության պատճառով տուժեց 100 միլիոն մարդ, որոնցից հազարները զրկվեցին իրենց կյանքից: Այսպիսով, Մաո Ցզեդունը մարդկության պատմության ամենադաժան առաջնորդն է:

 


Իվան Ահեղ

 


-Իվան Ահեղը, նույն ինքը՝ Իվան 6-րդ Վասիլյևիչը, հանդիիսանում է ներկայիս Ռուսաստանի փաստացի հիմնադիրը: Սիբիրի և Կազանի նվաճումը, իշխանության կենտրոնացումը և օրենքների նոր ժողովածուի ստեղծումը միայն մի քանի դրվագներ են նրա իշխանության տարիներից, որի համար նա հայտնի է: Իվան Ահեղը, սակայն, իր մականունը ստացել է նաև իր դաժանության պատճառով, որը նա պարբերաբար դրսևորում էր կառավարման տարիներին: Օրինակ՝ Նովգորոդի «պաշարումը». ցարը կասկածում էր, որ նովգորոդցիները որոշել են դավաճանել իրեն և դավադրության մեջ են մտել Լեհաստանի հետ: Նա քաղաքի շուրջ պարիսպ կառուցել տվեց, և ամեն օր նրա զորքերը տասնյակ նովգորոդցիների էին ընտրում պատահականության սկզբունքով ու մահապատժի ենթարկում:

 


Իոսիֆ Ստալին

 


Համաձայն հետազոտությունների' ստալինյան ռեժիմի զոհ է դարձել 3 միլիոն մարդ, որոնցից 800 հազարը մահապատժի են ենթարկվել քրեական ու քաղաքական հոդվածների համար, 1.7 միլիոն մարդ մահացել է ճամբարներում, իսկ 400-500 հազարն էլ մահացել են տեղահանումների ժամանակ: Հարկ է նշել, որ ևս 6 միլիոն մարդ մահացել է կոլեկտիվիզացիայի ժամանակ տեղի ունեցած մեծ սովի պատճառով:

 

 

Սանասար Կարապետյան