Սրանից հետո statictab.com-ով ինչ հղում տեսնեմ, միանգամից report եմ անելու, իսկ հղումը տարածողին' բլոկ: Այս չարաբաստիկ կայքի գործառույթն է վերահասցեավորումը:


Ինչպես նաև կոչ եմ անում բոլորին վարվել նույն կերպ այդպիտի հղում տեսնելիս: Կարճ ասեմ, թե ինչ է կատարվում այդ ժամանակ:


Նրանք որևէ սենսացիոն վերնագրով, գրավիչ նկարով տարածում են այդ հղումը(ինչ-որ կարևոր մարդու մահ, էրոտիկ աղջիկների լուսանկար,տեսանյութ), դուք բացում եք հղում, որտեղ ամենայն հավանականությամբ կա վիրուս, կամ առնվազն խնդրում են լայքել, ապա նոր կարդալ հոդվածը կամ դիտել տեսանյութը: Ստացվում է, որ դուք կամ վիրուս եք ներբեռնում, կամ էլ պարտադրված լայքում եք էջ' ինչ-որ հոդված կարդալու համար: Այնպես որ այս տհաճ երևույթի դեմն առնելու միջոց եմ առաջարկում report-ել հղումը, տարածողին էլ բլոկ անել:

 

 

Գոռ Գևորգյան