Հյուսիսային պողոտան արդեն բավական ժամանակ է քանդված է ու թվում է թե այս տարի այդպես էլ չենք տեսնի շինարարության ավարտը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի մոտ 300 մետր ձգվող Հյուսիսային պողատայում գոնե մեկ ցայտաղբյուր տեղադրվի:

 

Գոնե այդ կերպ մի փոքր երևանյան շունչ ստանա անապատային գույներով հագեցած պողոտան: Չէ՞ որ երևանյան ցայտաղբյուրները կարելի է մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը համարել: Քանի դեռ ավարտված չէ շինարարությունը, կարելի է այս հարցը հեշտությամբ լուծել:

 

 

Արմեն Մխեյան