Առաջին հայացքից այս գեղեցիկ թվացող «լիճը» իրականում 300մլն խմ տարողությամբ «Արծվանիկի պոչամբարն է»՝ ամենախոշոր պոչամբարներից մեկը աշխարհում: Վերջին տարիների ընթացքում պոչամբարի տարածքը ավելացել է ևս 41 հա-ով, և տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում շրջակա միջավայրի համար:

 


Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից մեկ տարվա ընթացքում այստեղ է լցվում մոտ 14 մլն տոննա պոչանք' մոտ 40 մլն մ3 ջրի հետ խառնված:

 


Այսօր արդեն շատերի համար գաղտնիք չէ, որ այդ պոչանքները իրենց մեջ չհամալրված հարուստ մետաղներ են պարունակում, որոնք վերամշակելուց հետո կարելի է վաճառել՝ ունենալով ամենայն հավանակությամբ գերշահույթ:
Կառավարությանը, խոշոր գործարարներին կոչ ենք անում զբաղվել այս խնդրով. ազատել Սյունյաց (և ոչ միայն Սյունյաց) հիասքանչ բնությունը պոչանքներից:

 

 

 

 

 

Կապան Քաղաք