Ծեր ազգերին պատկանող մարդը շատ թանկ է գնահատում սեփական կյանքը։ Իմ կարծիքով սա է հիմնական պատճառը որ հասարակությանը սպառնացող մահացու վտանգի դեպքում նրա անդամները ակտիվ գործողությունների չեն դիմում վախենալով սեփական կյանքի կորստի վտանգից։
Սարո Սարոյանի այս հոդվածը հետաքրքիր վերլուծություն է և անպայման պետք է կարդալ հասկանալու համար մեր հասարակության զարգացման ճանապարհին հաճախակի նկատվող մի քանի երևույթների բուն արմատները։
«Հայի ամբիցիաներն ու ինքնագնահատականը, բայց միևնույն ժամանակ պայմանավորվելու հակումն ու դրան հասնելու լավատեսությունը մեր ազգի ինքնաոչնչացման հիմքում են ընկած: Այդուհետ թշնամու գայլային ախորժակն արդեն երկրորդական նշանակություն ունի:»
Համլետ Աբրահամյան