Վեց տարի առաջ այս օրը սկսվեց ռուս-վրացական վեցօրյա պատերազմը, որն ուղեկցվեց հարյուրավոր զոհերով, ավերածություններով:
Այս պատերազմը, քաղաքական իմաստով, ունեցավ մի քանի հետևանք.
-Ռուսաստանը Հարավային Կովկասում կորցրեց արբիտրի դերը ու վերածվեց հակամարտության կողմի,
-Ռուսաստանը, ըստ էության, իրեն կցեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան՝ կորցնելով ազդեցությունը Վրասատանի, նրա քաղաքական ղեկավարության որոշումների վրա:
-ավելի կոշտացան Մոսկվայի դիրքորոշումները հետխորհրդային տարածքի մի շարք նախագծերի, գործընթացների առնչությամբ:
-Միխեիլ Սահակաշվիլու իշխանությունը որդեգրեց հաճախ չմտածված արմատական հակառուսական քաղաքականություն, ինչ հետևանքով հայտնվեց ճգնաժամի մեջ ու հեռացավ՝ տեղը զիջելով ավելի չափավոր ուժի:
Վեցամյա վաղեմության իրադարձություններն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի քաղաքական համակարգի վրա. իշխանությունն ու ընդդիմությունն ավելի զգայուն դարձան Մոսկվայից եկող ազդակների հանդեպ՝ սկսելով իռացիոնալ մրցակցություն ռուսական տարբեր կենտրոնների աջակցությունը ստանալու համար:
Սուրեն Սուրենյանց