Ժամանակն է, որ բոլորը' մանավանդ իշխանություն ունեցողները' կոմպի հայրենասերներ ավագ մասնագետներից սկսած, վերջացրած քաջարի նախարարներով, կարողանան ազատվել այն մանկական հիվանդությունից, որ պարծեկնոտություն է կոչվում, ասենք' «բա մոռացել ե՞ք, որ աղաչում էին զինադադար կնքել...», «բա, որ կզացրել էինք' փախնում էին... », գիտենք, հասկացանք, իրենք էլ են հիշում, մենք էլ:

 

 

Ժամանակն է լեզվանությունը թողնել լեզվանիներին ու լրջորեն զբաղվել իշխանական պարտականություններով, իրական պարտականություններով, ներսից ամրացնել պաշտպանությունը, ռեզերվները, բանակի եւ պահեստազորի ու աշխարհազորի կարողությունները, լինել համեստ, վճռական եւ պատրաստ: Ուրիշ ձեւ չկա:

 

 

Մի զինղեկ ունեինք, Ստալինգրադում էր կռվել, պատմում էր, որ ППШ ավտոմատը (էն' Հայրենականի կլոր պահունակովը) շատ հաճախ էր լռվում կռվի միջոցին, բայց քանդել-հավաքելն էլ էր հեշտ, անգամ վազքով գրոհի ժամանակ, ով լավ պարապած էր, դիմահար կրակոցների տարափի տակ կարողանում էր ոտքի վրա' քանդել-հավաքել եւ կրակել' ողջ մնալ: Այդ միջոցին, հայտնի բան է անգամ մեխանիկական սերտածը ավտոմատ կատարելու կարողություն է բացվում ու ավելի լավ է պաշտպանվում մարդը, սահմանը, երկիրը:

 

 

Ու թե լեզվին տալը երկրի պաշտպանունակության զարգացման լավագույնն եղանակն է, ես' ներողություն, հրաման տվեք' լեզվներիս տանք:

 

 

Քիչ կերեք, քիչ թալանեք, քիչ ծաղրեք մարդկանց, պարոնայք, գոնե էս արանքը' մի 10-15 տարի ...

 

 

Լևոն Բարսեղյան