Ֆիդայական շարժումները 19րդ դարում և 20րդ դարասկզբին,ինչպես նաև 20րդ դարի 90ականներին,մեծ դեր են ունեցել Հայոց պատմության մեջ,ինքնապաշտպանության մեջ,ազգի անվտանգությունը ապահովելու սրբազան գործում: Բոլորս էլ խոնարհվում և հարգում ենք ֆիդայական,կամ այլ կերպ ասած հայդուկային շարժման բոլոր ժամանակների ներկայացուցիչների հանդեպ,բազմաթիվ երգեր կան նրանց ձոնված,որոնք համարյա անգիր գիտենք,բազմաթիվ հուշարձաններ,կան նրանց նվիրված: Բայց մենք չպետք է մոռանանք մի բան,որ ֆիդայական շարժումը ի հայտ չի եկել մեր լավ օրից.եթե մենք ունենայինք պետություն,ունենայինք Պաշտպանության նախարարություն և բանակ,կարիք չէր լինի ,որ առաջ գար ֆիդայական շարժում,որ ինքնաբուխ,կամ կուսակցությունների կողմից կազմավորվեին կավավորական ֆիդայական խմբեր: Դրա փոխարեն բոլորը հարկ եղած դեպքում,պետության կողմից կզորակոչվեին բանակ և ամեն ինչ ավելի համակարգված և կազմակերպված կլիներ: Ինչևէ պատմության բերումով մենք չունեինք պետություն.օտար լծի տակ էինք մեր իսկ հայրենիքում և ֆիդայական շարժումը եղավ փրկություն ազգի համար,ֆիդայությունը դա պետականազուրկ ժողովրդի ինքնակազմակերպված,ինքնապաշտպանության բնազդն էր: 80 ականների վերջերից սկսած ,երբ պետություն չունեինք ,ֆիդայությունը հսկա գործ արեց մեր ազգի և երկրի պաշտպանության գործում: Կրկնում եմ,որ անգնահատելի է ֆիդայության դերը մեր պատմության մեջ,բայց արդեն պետություն ունենք,ունենք կայացած բանակ,ՊՆ ունենք,կան զորակոչային մեխանիզմներ: Այս օրերին թե համացանցում,թե դրսում շատերից ենք լսում,որ խմբեր կազմենք,գնանք այս շրջան,կամ Արցախի այս բնակավայր,այսպես այնպես: Լավ է,որ ավելի շատ մարդիկ կան,որ պատրաստ են կամավոր գնալ սահման,բայց եկեք մեր միջից հանենք պետականություն չունեցող հայրենասերի հոգեբանությունը,խմբեր կազմելու,կամ գնալու ուղղություն որոշելու կարիք չկա: Կա պետություն,կա բանակ,եթե հարկ լինի կկանչի պետությունը առանց ամաչելու,իսկ այ այդ ժամանակ կերևա բարձր գոռացողներից ով էր փի առ անում,իսկ ով ՝իրական հայրենասեր է: Հաստատ մենք մեր տաներում նստած,կամ փողոցում ,Պն ից ավելի լավ օպերատիվ իրավիճակին չենք տիրապետում և չգիտենք որտեղ գնալն է ավելի նպատակահարմար: Փառք ֆիդայական շարժմանը,որ պատմություն է,կեցցե Ազգային կանոնավոր Բանակը,որ կա և հավերժ կլինի:

 

 

Տիգրան Մկրտչյան