Թշնամին երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ փորձում էր Սերժ Սարգսյանին կաշկանդել,խեղճացնել՝գրավելով դիրքեր հայկական և պատճառելով կորուստներ մեր շարքերից, բայց չստացվեց.շան ծեծ կերան ,իսկ մեր ցավալի,բայց քիչ զոհերի փոխարեն ստացան մի քանի անգամ շատ զոհեր և բարոյահոգեբանական առումով ճնշված բանակ,ինֆորմացիոն դաշտում փորձեցին ապատեղեկատվությունների շնորհիվ խուճապ ստեղծել ազգաբնակչության շարքերում,բայց դա էլ մեր միասնական ջանքերի շնորհիվ կանխվեց.իրենց մոտ է խուճապ: Բանակը իր գերազանց առաջադրանքների կատարմամբ ,բանակցություններից առաջ նախագահին թևեր տվեց,որ ավելի համարձակ ու հաստատակամ լինի.լինենք արժանի թիկունք մեր բանակին: Պետք է թողնենք բոլոր տարաձայնությունները և ԼԻՆԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ: Անկախ նրանից դիմություն ենք ,թե՝ընդիմություն,Հանրապետական ենք,ՕԵԿ-ական ենք թե ՀՅԴ-ից,սոցիալիստ ենք,թե՝կապիտալիզմի կողմնակից,նախագահին ենք ընտրել ,թե՝ պայքարել ենք ընդիմության շարքերում,առաքելադավան ենք թե՝ այլ կրոնական հոսանքի հետևորդ,կամ հեթանոս,կոմունիստ ենք,թե՝ազգայնական,մի խոսքով ԱԶԳՈՎԻ: Նախագահը ,եթե զգա,որ բանակից բացի Սոչիում իր թիկունքին նաև ողջ ազգն է, ավելի համարձակ կարող է գործել և բանակցել: Եթե այս պահին շարունակենք քաղաքական տարաձայնություններով իրար դեմ պայքարել,կամ այդ օրը նախագահին քլնգենք,հաստատ դրանից բոլորս ենք տուժելու.մի մտածեք,որ նախագահն է միայն տուժելու: Թող ալիևը գնա բանակցությունների՝թիկունքում ունենալով պարտված բանակ և իրականությունից խուճապահար բնակչություն,իսկ Սարգսյանը գնա թիկունքում զգալով հաղթող բանակ և միաբան ազգի սատարող էներգետիկ դաշտ:
Տիգրան Մկրտչյան