Շատերն են խոսում ազգային արժանապատվությունից, խոսում են ազգային արժեքների պահպանումից և ամենակարևորը՝ ազգային գաղափարախոսությունից:

 


1) Ի՞նչ ազգային արժանապատվությունից կարող է խոսել հայ մարդը, որ ինքն իր պատիվը չի կարողանում պահել:

 

2) Ի՞նչ արժեքներ եք ցանկանում պահել և պահպանել, որը վաղուց թալանված ու ավերված է:

 

3) Շատերը գոնե գիտե՞ն, թե ինչ ասել է ազգային գաղափարախոսություն։ Ամեն մարդ իրեն իրավունք վերապահելով, բարձրանում և իր հասկացած գաղափարախոսությունն է առաջարկում, թե մեզ հայերիս պետք է սա, մեկը թե՝ սա: Հարց եմ տալիս այն մարդկանց, ովքեր գիտեն ինչ է ասել ձեր այդ հասկացած գաղափարախոսությունը: Նմաներին ասեմ, դուք ինքներդ գաղափար ունե՞ք, որ գաղափարախոսություն եք առաջարկում։ Մի ցնդած, ազգային գաղափարախոսությունը տեսնում է հեթանոսության մեջ։ Երկրորդ ցնդածը, ցեղակրոնության մեջ։ Իսկ երորդը, ոչ մի բանի մեջ, այսինքն՝ անարխիա:

 

Դե հիմա լսեք, թե ինչ կասեմ..., այսօրվա աշխարհի պայմաներում գաղափարախոսությունը ձևավորվում է տվյալ պետության վարած քաղաքականությունից, որն իր օգուտը կբերի պետությանն ու ազգին: Այ էստեղ մենք պետությունով ու ազգովին տերն ու ապավենը պիտի լինենք մեր ձեռքբերումների: Այստեղից պետք է բխի ազգային գաղափարախոսությունը, մնացածը ցնորված ուղեղների զառանցանք է։

 

 

Հրանտ Ավետյան