«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը պատրաստ է բրազիլական ֆուտբոլի երբեմնի անվանի աստղերից մեկին՝ Ռոնալդինյոյին մեկամյա պայմանագիր առաջարկել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոնալդինյոն խզեց պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է:

 

34-ամյա Ռոնին Ա սերիայում հանդես գալու փորձ ունի՝ 2008-2010 թվականներին պաշտպանելով «Միլանի» գույները: Այդ տարիներին մասնակցած 95 հանդիպումներում Ռոնալդինյոն դարձել է 26 գոլի եւ գոլային 31 փոխանցման հեղինակ:

 

 

Ֆուտբոլային հասարակություն