Ադրբեջանական կողմը դարձյալ մերժում է այն փաստը, որ իրենք կրակել են հայկական կողմի վրա: Եվ դա անում են ամենալկտի կերպով:
Երբ Հայաստանյան ԿԽՄԿ-ի մեքենայի վրա կրակոցները հրապարակվեցին, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչը պնդել էր , որ եղել է նման բան , բայց հիմա փաստորեն Ադրբեջանական կողմը տեսնելով , որ արդեն միջազգային կառույցի ներկայացուցիչներն են ասում դրա մասին , այս անգամ ավելի մեծ ու լկտի սուտ են տարածում:

 


Իբր թե նրանք հարգում են ցանկացած մարդասիրական կառույցի գործունեություն, և իրենց թիրախները միայն ռազմական նշանակություն ունեցող կառույցներն են:
Իսկ մեր կողմը ինչպես միշտ լռում է ու լռում:

 


Դրանք էլ չեն հասկանում , որ սուտ սուտ եդքան է՞լ սուտ: Բայց հավատացեք այդ ոչնչություններն հիմա այնքան կասեն, ու ժամանակի ընթացքում այնքան կփոխեն ասածները , որ մեր կողմից ոչ համարժեք խոսքը կօգտագործեն արդեն իրենց նպատակին:
Իմ կարծիքով այս փաստը /ավելի ճիշտ այս սուտը/ նրանք անգամ կփարձրաձայնեն ավելի բարձր ատյաններում:

 


Դիվանագիտություն եմ ասել հա ...
Քանի դեռ մենք հստակեցված կերպով չենք տարածում մեր հայտարարությունները, ինչպես նաև փաստերը չենք դնում ի ցույց տարբեր միջազգային կառույցների , ապա այս տենդենցն ամեն անգամ աճելու է և դրանց ստորությունները միշտ հայտարարվելու է:

 


Ամեն դեպքում մենք հաղթող կողմն ենք իհարկե , ամեն ինչ կարող են ասել, սադրել, և այլն, բայց նման դեպքերում համարժեք պատասխանը կարծում եմ ավելի ճիշտ է:

 

 

Հովհաննես Յորդանյան