1. Բուդդան ասում է. միշտ պետք է սկսել փոքրից: Կարևորը սկսելն է: Եթե վերցնեք մի ջրի բաժակ և ամեն օր դրա մեջ մի կաթիլ ջուր կաթեցնեք, ապա ժամանակի ընթացքում այն մինչև պռունկը ջրով կլցվի: Մինչդեռ, եթե դա էլ չսկսեք անել, ապա այն այդպես էլ դատարկ կմնա: Ձեր փոխարեն այն ոչ ոք չի լցնի: Կարևորը համբերությունն ու համառությունն է: Միայն այս հատկությունների օգնությամբ են մարդիկ կյանքում մեծ նպատակների հասնում:

 

 

2. Յուրաքանչյուր միտք նյութական է: Ամենայն հավանականությամբ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ մեր այսօրվա դրությունը ամբողջությամբ արտացոլում է անցյալում ունեցած մեր մտքերի արդյունքը: Մեր <<այսօրը>> երեկվա մտքերի արդյունքն է: Կարևոր չէ, դուք դրական թե բացասական եք մտացում, միևնույն է' ձեր բոլոր մտքերը վաղ թե ուշ նյութականանալու են: Ուրեմն ինչու փչացնենք մեր կյանքը մտածելով միայն վատի մասին և զբաղեցնելով մեր ուղեղը բացասական մտքերով, եթե կարելի է ուրախություն, ինքնավստահություն, երջանկություն ճառագել և դառնալ այնպիսին, ինչպիսին ինքներդ եք ձեզ պատկերացնում:

 

 

3. Սովորեք ներել: Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացրել է կամ ինչ-որ վատ արարք է կատարել ձեր նկատմամբ, չարժե նեղանալ այդ մարդուց կամ առավել ևս քեն պահել: Եթե դուք անընդհատ այն ամբողջ բացասականը, որը ձեր վրա են լցնում ձեր թշնամիները, կուտակեք ձեր մեջ, ապա մի օր հենց դա ձեզ կկործանի: Եթե ձեզ նեղացրել են, ապա համարձակություն ունեցեք, որպեսզի անկեղծորեն, առանց տատանվելու և փոշմանելու ներեք ձեզ նեղացնողին, արձակեք ձեր բոլոր վիրավորանքները և երբեք մի չարացեք այլ մարդկանց հանդեպ: Երբ դուք գործնականում կիրառեք այս մեթոդը ձեզ վրա, այդ ժամանակ է, որ կզգաք դրա ամբողջ ուժն ու հզորությունը:

 

 

4. Մարդու արժեքը նրա ասած խոսքերի մեջ չէ, այլ նրա արարքների: Դուք կարող եք կարդալ հազարավոր գրքեր հոգեբանության, ինքնազարգացման և մոտիվացիայի մասին, բայց եթե դուք չհետևեք դրանցում շարադրված բոլոր պատվիրաններին և դասերին, ձեր բառերն ու գիտելիքները մի գրոշի արժեք էլ չեն ունենա: Միշտ օգտագործեք ստացված փորձը պրակտիկայում և հետևեք այն դասերին, որոնք դուք ուսումնասիրել եք : Աշխատեք քիչ խոսել և շատ անել: Այդ դեպքում դուք ստիպված չեք լինի արդարանալ ձեր խոսքերի համար:

 

 

5. Սովորեք հասկանալ այլ մարդկանց, եթե ուզում եք ինքներդ լինել հասկացված: Նախքան մարդուն քննադատելը, ավելի լավ է ներկայացեք և աշխատեք իմանալ նրա խնդիրները և այն, թե ինչու է նա հենց այդպես վարվում: Իսկ եթե ուզում եք, որ ձեզ հասկանան, միշտ ջանացեք հասկանալ ձեր զրուցակցին այնպես, կարծես թե դրանից է կախված ձեր կյանքը:

 

 

6. Կյանքում գլխավոր հաղթանակը հաղթանակն է ինքներդ ձեր նկատմամբ: Եթե դուք կարողանաք վերահսկել ձեր մտքերն ու քայլերը, եթե դուք սանձել եք ձեր սովորությունները և հետևում եք ձեր կողմից մշակված սկզբունքներին, ապա դուք կարող եք հաղթահարել ցանկացած խնդիր: Նա, ով չի սովորել կառավարել ինքն իրեն և իր մտքերը , երբեք չի կարող կառավարել ուրիշներին: Սա է ինքն իրեն հաղթելու էությունը:

 

 

7. Փնտրեք ներդաշնակություն ձեր սրտում և հոգում: Դժվար է բառերով ասել, թե ինչ է դա, ինչպիսի հոգեբանական վիճակ է: Բայց դուք անպայման կհասկանաք, երբ ձեր կյանքը կհամապատասխանի ձեր ներքին ցանկություններին և ձեր սկզբունքներին, ձեր հոգին կդառնա ազատ, և սիրտը կհուշի, որ դուք ներդաշնակություն եք գտել:

 

 

8. Երախտագիտությունը մեծ ուժ է: Սա պակաս կարևոր կանոն չէ, քան ներելը: Նախքան ինչ-որ բան խնդրելը, նախ շնորհակալություն հայտնեք Աստծուն նրա համար, ինչն արդեն ունեք: Շնորհակալություն հայտնեք մարդկանց, որոնք ձեզ երջանկացրել են , ձեր ծնողներին, նույնիսկ այն բանի համար, որ ձեզ կյանք են պարգևել, նույնիսկ ձեր սիրելի շանը, որը ձեզ ստիպում է երբեմն-երբեմն ժպտալ: Երբ դուք սովորեք այս կանոնին հետևել, դուք կարող եք ստանալ այն ամենը ինչի մասին երազում եք:

 

 

9. Եթե ինչ-որ բան գիտես առանց կասկածելու, ապա երբեք մի զիջիր և փոխզիջման մի գնա: Ինչքան հնարավորություններ են բաց թողնվել միայն այն պատճառով, որ շատ մարդիկ նահանջել են իրենց սկզբունքներից և չեն արել այն ինչում 100 տոկոսով վստահ են եղել: Միշտ ապացուցեք և հաստատեք ձեր բոլոր գիտելիքները: Դա կօգնի ձեզ ապագայում միշտ պնդել ձերը և ձեր տեսակետը, թուլյ չտալ, որ ինչ-որ մեկը փշրի ձեր երազանքը:

 

 

10. Ճանապարհորդեք և ուսումնասիրեք յուրաքանչյուր նոր բան: Չէ որ ճանապարհորդությունը մարդու ամենամեծ ուրախություններից մեկն է: Երբեք կանգ մի առեք ձեռք բերածի վրա, ամեն օր ինքներդ ձեզ համար բացահայտեք մի նոր բան, որը դեռ երեկ չգիտեիք և դուք միշտ երջանիկ կլինեք:

 

 

 

Նորա Մկրտչյան