Տիպպի Դեգռեն ծնվել է Աֆրիկայում՝ ֆրանսիացի լուսանկարիչների ընտանիքում, և անց է կացրել իր մանկությունն այնպես, որ նրան նախանձել կարելի է:

 

Նա ծնվել է 1990 թվականի հունիսին և մեծացել է Աֆրիկայի անապատներում: Փոքրիկ աղջիկը մտերիմ հարաբերություններ էր ստեղծել գիշատիչ կենդանիների հետ, որոնք նրան ձեռք չէին տալիս, այլ ընդհակառակը՝ պաշտպանում էին նրան:

 

Աղջկա ծնողները գիրք են գրել նրա մանկության մասին՝ «Tippi of Africa» (Տիպպին Աֆրիկայից), որը հրատարակվել է 1998 թվականին: Նրանք նաև վավերագրական ֆիլմ են նկարել՝ «Bridging Gap to Africa», որից հետո մաուգլի աղջիկը դարձավ ճանաչված: ծ