Ե´վ հեթանոսությունը, և´ քրիստոնեությունը, իրենց ունեցած դրական ու բացասական արդյունքներով, մեր ազգի պատմությունն են, որից հրաժարվելը նույնն է, ոնց որ հրաժարվես քո սեփական մանկությունից, պատանեկությունից կամ կյանքի որևէ այլ շրջանից:

 

Բացի այդ, ուղղակի անթույլատրելի է, հայության տարբեր հատվածների միջև, բաժանար գծերի ստեղծումը, լինի դրանք հեթանոսներ, քրիստոնյաներ, թե աթեիստներ: Դա մեծագույն հանցանք է արդեն իսկ բնական և արհեստական տարբեր պատճառներով պառակտված և բաժանված ազգի համար: Հակառակը, պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ, մեր պատմությունից ժառանգված, բազմապիսի ավանդույթներից, սովորույթներից, պահպանենք ու տարածենք այն արժեքավորը, որը կնպաստի Հայ Ազգի շարունակական զարգացմանը:

 

 

Լևոն Ստեփանյան