Նորից հայկական տպագրության առանձնահատկություններից: Գիրք է՝ Հայկական Լեռնաշխարհի մասին: Փառք Աստծո մեջը քարտեզներ կան՝ էս անգամ հեղինակը չի ծուլացել ու դափոնով քարտեզ է տեղադրել: Բայց երեւի տպագրությունից հետո գիրքը չի բացել ու չի նկատել, որ իրա գծած քարտեզներում ոչ մի գունային նշում որեւէ այլ գունավոր նշումից չի տարբերվում:

 

Ասենք քարտեզ է՝ ու նշած է՝ ծալքաբեկորավոր լեռներ, հրաբխային լեռներ, միջլեռնային գոգավորություններ, ու ենթադրվում է, որ ամեն մեկն իր գունային երանգով պիտի լինի, որ տարբերվի: Բայց այդպես չէ՝ բոլոր միագույն գորշ են, ու խեղճ ընթերցողը պետք է լարի իր ողջ ուշադրությունը գորշի նուրբ երանգնենրն իրարից մի կերպ տարբերելու համար: Ու էսպես ոչ թե մեկ, այլ բազում քարտեզ-նկարներ:

 

 

Հրանտ Տէր-Աբրահամեան