Եվրոպայի ամենամեծ ազգային պարկը զբաղեցնում է Իսլանդիայի 1/8-րդ մասը: Պարկն իր անունը ստացել է հսկա սառցադաշտից: Այստեղ կարելի է հետևել սառցադաշտերի ծնունդին, շարժմանը, սառցե հրաբխային ակտիվությանը, դրա մասին վկայում են գեյզերներն ու սառույցի շարժումները: Պարկը ստեղծվել է 2008 թվականին և ամբողջ ենթակառուցվածքը դեռ ավարտված չէ, բայց բնության հրաշքներն այստեղ ամեն քայլափոխի են: