Ահա և լրացավ Նրա ՍՏՈԴՆԵՎԿԵՆ...


Ինչ տեղի ունեցավ, իմ հիշելով, այդ 100 օրվա ընթացքում. (նախ ասեմ, որ առանձնապես ոչ մի լավ բան չեմ հիշում).


1. Պարտադիր կուտակայինի հարցը, որը նա խոստացել էր արագ լուծել, դեռ վերջնական լուծում չի ստացել, պարզապես վերանվանվեց Պարտադիր, բայց ոչ պարտադրված:


2. Ֆինանսների նախարարության կազմ մտավ Պետական Եկամուտների կոմիտեն, ինչը բազմաթիվ տնտեսագետների կարծիքով, շատ սխալ է Հայաստանի պայմաններում:


3. Հայտնի դեպքը' գյուղացու հետ "Արա"-ով խոսելու հետ կապված:


4. Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ ստացան, չնայած այն հանգամանքին, որ գործադիրի ղեկավարը տեղյակ չէ, թե ով է արտադրական այդ հսկայի սեփականատերը:


5. Զրահաբաճկոնով գնալ մարզեր' բնակիչների հետ հանդիպման:


6. Կառավարության առջև չկա դրված նոր աշխատատեղեր ստեղծելու խնդիր, ինչը վատթարացնում է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և նպաստում արտագաղթի արագացմանը:


Եվ վերջապես ամենակարևոր "ձեռքբերումը"


7. Էլեկտրոէներգիան օգոստոսի 1-ից իշխանությունների քաղաքական որոշմամբ թանկանալու է 10-14% թանկացումը, որը պատճառ է դառնալու մնացած ապրանքների և ծառայությունների շղթայական թանկացման:


Հ.Գ. Պատկերացրեք, թե ինչեր տեղի ունեցած կլինեն, երբ լրանա Նրա պաշտոնավարման 1000-րդ օրը:

 

 

Գագիկ Սերոբյան