Հարգելի դեսպան, այսօր մենք պայքարում ենք, որպեսզի միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն ճանաչվի որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ երբև այդ հարցի շուրջ քննարկումներ չեք նախաձեռնում, չէ՞ որ Դուք ԱՄՆ-ի դեսպանն եք ոչ թե Ադրբեջանում, այլ ՀՀ-ում: Մեր հերոսները զուր չեն իրենց կյանքի գնով Արցախն ազատագրել, որբ թողնելով իրենց երեխաներին եւ այրիացնելով իրենց կանանց: Այսօր հայ ժողովուրդն ավելի մեծ խնդիր ունի լուծելու, քանի Ձեր նշած և Ձեր կողմից բարձրաձայնած տարածքների խնդիրը: Ունենք Նախիջևան, Արևմտյան Հայաստան… Մեկ դար շարունակ ողբում ենք 1,5 մլն անմեց զոհերի հիշատակը: Պահանջում ենք, որ անպատիժ մնացած ոճրագործներն ընդունեն իրենց մեղքն ու համարժեք կերպով փոխհատուցեն հայ ժողովրդին հացրած վնասը: Հարևան երկրին սիրաշահելու փոխարեն ուղիղ նայեք ճշմարտության աչքերին:
Մենք մեր երկրին, մեր ազգին, զոհված զինվորին չենք դավաճանի:

 

 

Աղվան Պողոսյան