Այսպիսով, գնալով ավելի հետաքրքիր ու տխուր մանրամասներն են պարզվում ադրբեջանական դիվերաասանտների մասին: Մասնավորապես, երեկվանից համացանցում շրջանառվում Դիլհամ Ասկերովի՝ համազգեստով և դրոգունովի դիպուկահար հրացանով լուսանկարը (սա մարտական զենք է ու գտնվում է միայն ուժային կառույցների սպառազինության մեջ, մեկ էլ հանցավոր խմբավորումների ձեռքում):

 

Բացի դրանից, հայտնի է դարձել, որ 17-ամյա պատանուն գերևարել են հենց սրանք, հենց սրանք էլ տարել են նրանց իրենցից մեկի անասուն հոր գերեզման ու բառս բուն իմաստով մորթել են խեղճ երեխուն՝ ծիսակարգային ինչ որ բաբրբարոսական արարողություն կազմակերպելով: Դիակի տեղը ցույց են տվել հենց դիվերսանտները:

 

Հիմա երկու հարց, որ ինձ հուզում է. էս տականքներին մենք ոչ մի պարագայում չպետք է վերաադարձնենք, համենայն դեպս՝ ողջ վիճակում: Թող դատեն ու կատարած հանցնանքերի համար նետեն ընդհանուր բանտախուց՝ հայ դատվածների հետ: Մենք հրաժարվել ենք մահապատժից, իսկ կտտանքներ կիրառելը ընդհանրապես դուրս է քննարկումից: Դրա համար էլ, հայկական բանտախուցը իդեալական լուծում է, որովհետև կլուծի երկու հարցերն էլ: Գիտեմ, որ ոմանք դաժանություն սա կհամարեն, բայց սա արդարացված դաժանություն է՝ ակն ընդ ական, ատամ ընդ ատաման...

 

Հարց երկրորդ. բա հիմա ի՞նչ են ասել դիվերսիոն գործողությունների մեծն գիտակները, ովքեր էս երկու օրը հեղեղել էին համացանցը իրենց բարբաջանքներով ու հեգնական գրառումներով: Էն ծակ պրաֆեսրություն անող «հետախույզները», չգիտեմ ինչ ճոճողները, ՍԱՖԱՐյան Ստյոպիկենք... մի խոսքով էլի, հասկացաք արդեն: Պատրա՞ստ եք հրապարակավ ներողություն խնդրել կամա թե ակամա հանրության մեջ անտեղի կասկածներ սերմանելու ու այս հարցի շուրջ անառող աժիոտաժ ստեղծելու համար, թե՞ հիմա էլ եք շարունակելու դատարկախոսությունն ու թարախ թափելը:

 

 

Անդրանիկ Իսահակյան