Բանակը հզոր է նաև իր թիկունքով.նկատի չունեմ միայն թիկունքային ապահովության ծառայությունը: Նկատի ունեմ առավելապես թիկունքում ապրող խաղաղ բնակչով: Այն մարդիկ,որ հաճույքով,առանց երկար բարակ մտածելու սկսում են հայտարարել,որ դրանք դիվերսանտներ չէին,այլ՝խաղաղ չոբաններ,կամ էքստրեմալ տուրիստներ,կամ այս այն,մի հարց տամ ձեզ:
Ոնց եք վաղը նայելու այն դիրքապահ զիվորի աչքերին,որը դիրքերում գիշեր ցերեկ սահման է հսկում,կռիվ տալիս դիվերսանտի հետ,դիմակայում թշնամու կրակահերթերին,կամ ոնց եք նայելու էն հատուկ ջոկատայինների աչքերին,որոնք մի քանի օր է լեռներում,անտառներում անքուն էդ անասուններին էին ման գալիս; Նրանց կենացն եք խմում ամեն առիթով,բայց նրանց թիկունքը չեք պահում,ընդհակառակը նրանց չարչարանքն եք սևացնում՝ասելով,որ նրանք դիվերսանտների դեմ չէի պայքարում: Երի մեր տղերքը Դոն Քիշոտներ են ու հողմաղացների դեմ էին պայքարում,երբ դուք հանգիստ տանը նստած ստեղնաշար էիք մաշում:
Տիգրան Մկրտչյան