Երեկ եմ եկել ակտիվ հանգստից և հայ-վրացական սահմանի մոտ կուտակվել էին մեքենաների շարասյունը. երևի թե հայերի առանձնահատուկ գծերից է, եթե հանգստանալ, ապա հանգստանալ ազգովի մի վայրում: Իսկ եթե նայենք այս հարցին այլ տեսանկյունից, ապա իրականում վրացական ծովափների ընտրությունը պայմանավորված է հյուրանոցների, մոթելների, հանգստյան տների համեմատորեն մատչելի գներով:
Կարելի է ավելի մանրակրկիտ թվել այն կետերը ' ինչու են հայերը նախընտրում հանգստանալ Վրաստանում.
- Վրացական ափերի հյուրանոցային շուկայի գները բավական մատչելի են' համեմատ մեր Սևանի հյուրանոցների ու սրճարանների
- Ճանապարհածախսը մոտ է նվազագույնին,
- Լեզվական խոչընդոտներ չկան. հայաշատությունն իր խոսքն ասաց. նույնիսկ հարևան պետությունում հայերը շարունակում են հայերեն հաղորդակցվել:
Ծովային հանգիստ նախընտրողների ընտրությունն ընկնում է Վրաստանի վրա, քանի որ միջին ճանապարհորդական բյուջեն թույլ է տալիս մեկնել այդ ուղղությամբ, որտեղ կացարան + ճանապարհածախս + ծովափնյա գոտի = ՀԱՆԳԻՍՏ, որը հնարավոր չէ վայելել Հայաստանում, ամենևին էլ ոչ այն պատճառով, որ Հայաստանում ծով չկա, այլ այն պատճառով, որ տեղի հանգստի շուկան իր գնային սահմանով տեղացիների գրպանին հարմար չէ:«Վրաստանի տուրիզմի ենթակառուցվածքները հարմարեցված են միջին ու ցածր խավի մարդկանց համար: Դա իրենց առանձնահատկություններից է: Հայկական տուրիզմի ենթակառուցվածքները հարմարեցված են ունևոր խավի համար: Այդ պատճառով Հայաստանում տուրիզմի գները բարձր են, սպասարկում են սահմանափակ թվով մարդկանց:
Ինչը վերաբերում է սրճարանների , ռեստորանների սպասարկմանը չեմ կարող համեմատել մեր Երևանի սրճարանների սպասարկման հետ Մի երկու համեմատություն սպասարկման ոլորտի հետ '
Անտեղ Մատուցողը սկուտեղով սուրճը դժվարանում էր բերել, ուտեստ բերելուց հաստատ հաճախորդի վրա մի բան պետք է գցեր , իսկ մեղ մոտի մատուցողները ինչ խոսք հիանալի սպասարկում են իրենց հաճախորդներին, բայց կար այս ամենի մեջ կային շատ դրական երևույթներ, որոնցից մեկն ան էր , մատուցողն այնտեղ կոպիտ ասաց ԱՇԽԱՏՈՂ չէր, այլ «աշխատող» շատ ազատ էին , ավելին ասեմ պարելով էին սեղանը հավաքում, որը շատ աչք շոյող էր , իսկ հիմա անցում կատարենք փողոցի անցուդարձին , փողոցում շատ էին հեծանվորդները թե ՛ մեծ , թե՛ փոքր վերցնում էին հեծանիվը ու ընկնում էին ճանապարհ, արևի մայր մտնելու ժամին , երբ լողում էիր , էստեղ էն ասել քեզ զգում էիր , ինչպես «ձուկը ջրում»:
Հետո գալիս էր հաջորդ հաճելի երևույթը գիշերը նստում էիր ափին ընտանիքիդ հետ, պառկում էիք մեծ-մեծ քարերին, թեպետ շատ տհաճ ցավ էր քարերը պատճառում , բայց երբ նայում էիր աստղաբույլ երկնքին իսկույն մոռանում էիր անհարմարության մասին , այնուհետև նայելով երկնքի ու ծովի սահմանին, չէիր հասկանում ծովն էր կպել երկնքին , թե երկինքը ծովին, քանզի այն շատ սև էր , մուգ ու սրտումդ վախ էր առաջացնում :Առավոտից երեկո փողոցներն էինք չափչփում , թթվածնով լեցուն անտառներով էինք քայլում , չմտածելով թափթփված սենյակի ու կլանող առօրյայի մասին:
Սվետլանա Մուրադյան